Մեր ապրանքները
«Վալան պրոֆ» ընկերությունը իրականացնում է բարձրակարգ սպասարկում ալյումինե, փայտալյումինե, մետաղապլաստե դռների, պատուհանների, ֆասադային համակարգերի, ապակե կոնստրուկցիաների, վիտրաժների, շարժական, հեռակառավարվող դռների, ծալվող դռների, միջսենյակային փայտյա դռների,սեկցիոն դարպասների, լամինատե հատակների ներմուծման, արտադրման, տեղադրման ուղղություններով:
Մեր մասին
«Վալան Գրուպ»: 2000թ.-ից ի վեր հայրենական շուկայում ճանաչված և հեղինակավոր ընկերություն: Իր գործունեության առաջին իսկ օրերից, ընկերության ոչ ստանդարտ աշխատելաոճը, կազմակերչական բացառիկ ջիղը, որակի հանդեպ խստապահանջությունն ու բարեխղճությունը՝ ըստ արժանվույն են գնահատել բազմահազար սպառողներն ու գործընկերները:
«Վալան պրոֆ»-ից կարելի է ձեռք բերել ալյումինե, փայտալյումինե մետաղապլաստե դռներ, պատուհաններ, ֆասադային համակարգեր, ապակե կոնստրուկիցիաներ, վիտրաժներ, շարժական, հեռակառավարվող դռներ, ծալվող (гармошка) դռներ, միջսենյակային փայտյա դռներ՝ տարբեր նախասիրությունների և ճաշակի:
Ընկերության աշխատանքները`որոնք համապատասխանում են առաջատար երկրների շինարարական ամենաբարձր ստանդարտներին, նկատելի ազդեցություն են թողել մայրաքաղաքի քաղաքաշինության դիմագծի վրա՝ դարձնելով այն էլ ավելի արդիական ու գրավիչ:
Առաջնորդվելով «միշտ մեկ քայլ առաջ» կարգախոսով՝ «Վալան Պրոֆ»-ն իր առաջ դնում է նոր նպատակներ և իր առավելություններն ապացուցում է ոչ թե խոսքով, այլ գործով:
Մեր գործընկերները
«Վալան Պրոֆ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ.-ին` հայկական շուկան համալրելով համաշխարհային հայտնի մի շարք ընկերությունների դասական և նորաոճ արտադրատեսակներով: