2001թ.-ից ի վեր հայրենական շուկայում ճանաչված և հեղինակավոր ընկերություն: Իր գործունեության առաջին իսկ օրերից ընկերության կառուցողական աշխատելաոճը, կազմակերչական բացառիկ ջիղը, որակի հանդեպ խստապահանջությունն ու բարեխղճությունը ըստ արժանվույն են գնահատել բազմահազար սպառողներն ու գործընկերները:
Ի սկզբանե շուկայում բարձր մրցակցային դիրք գրավելու միտումով համագործակցության համար ընտրվեցին միայն առաջատար ընկերություններ, ինչն ապահովեց բարձրակարգ սպասարկում և որակ աշխատանքի կազմակերպման բոլոր փուլերում` նախագծումից մինչև սպառողին հասցնելը:
«Վալան պրոֆ»-ն այսօր լավագույն արտադրանքի մեծ ընտրանի է ներկայացնում, որը բավարարում է ամենատարբեր, ինքնատիպ նախասիրություններ և ճաշակ ունեցող սպառողների պահանջները: Ընկերությունը իրականացնում է բարձրակարգ սպասարկում ալյումինե, փայտալյումինե, մետաղապլաստե դռների, պատուհանների, ֆասադային համակարգերի, ապակե կոնստրուկցիաների, վիտրաժների, շարժական, հեռակառավարվող դռների, ծալվող դռների, միջսենյակային փայտյա դռների,սեկցիոն դարպասների, լամինատե հատակների ներմուծման, արտադրման, տեղադրման ուղղություններով:
Ընկերության աշխատանքները, որոնք համապատասխանում են առաջատար երկրների շինարարական ամենաբարձր ստանդարտներին, նկատելի ազդեցություն են թողել
մայրաքաղաքի քաղաքաշինության դիմագծի վրա՝ դարձնելով այն էլ ավելի արդիական ու գրավիչ:
«Վալան Պրոֆ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ.-ին` հայկական շուկան համալրելով եվրոպական հայտնի մի շարք ընկերությունների դասական և նորաոճ արտադրատեսակներով: Այսօր «Վալան Պրոֆ»-ը հանդիսանում է բելգիական «Ռեյներս», հունական «Էտեմ», գեմանական «Սալամանդեր», «Siegenia», «G-U», ռուսական «Ստոլեր», «Զադոր», Բելառուսական «Իստոկ» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
2009թ.-ից«Վալան Պրոֆ»-ը պաշտոնապես ներկայացնում է բնական փայտանյութից, էկոլոգիապես մաքուր միջսենյակային դռների արտադրության ոլորտում առաջատար ռուսական «Վոլխովեց» ընկերությունը, ինչպես նաև ապակիների արտադրության ոլորտի’ աշխարհում առաջատար անգլիական «Պիլկինգտոն», նաև «AGC», «Guardian» «Մորելի» և «Դորմա» ընկերությունները.
2016թ.-ից «Վալան Պրոֆ»-ը սկսեց համագործակցել գերմանական «Doco», «Sommer» «ItalPannelli» աշխարհահռչակ ընկերություւների հետ` սպառողին ներկայացնելով սեկցիոն և հեռակառավարվող դռների և դարպասների ընտրանի` նախատեսված ավտոտնակների, առանձնատների մուտքերի համար:
«Վալան Պրոֆ» ցուցասրահներում ներկայացված են նաև բելգիական «Քուիք Ստեպ» լամինատե հատակների լայն տեսականին: Նուրբ գույներ, էկոլոգիապես մաքուր հումք, որակ, ամրություն և դիմացկունություն. հենց այս հատկանիշներով են առանձնանում մեզ մոտ ներկայացված հատակները: Դրանք հեշտ տեղադրվում են և պահպանվում տարբեր իրավիճակներում:
Լավ մեկնարկը տրված էր, փորձը` հաջողված: «Վալան Գրուպ»-ը մշակեց և իրականություն դարձրեց իր հերթական բիզնես նախագիծը և 2012թ.-ին կայացավ «Վալան Դեկոր» պաստառների մասնագիտացված խանութ-սրահի բացումը:
Այնուհետև «Վալան գրուպի» առանձին մաս կազմող «Վալան Դեկոր» ՍՊԸ-ն 2013թ. նախաձեռնում է պենոպլաստե դեկորատիվ քիվերի և առաստաղների, ջահերը շրջագծող դեկորների արտադրություն DecoStar» ապրանքանիշի ներքո` էկոլոգիապես մաքուր և բացառապես անվտանգ հումք ներմուծելքվ գերմանական «BASF» ընկերությունից:
Շուրջ 17 տարի հայկական շուկայում առաջատար «Վալան Գրուպ» ընկերությունը 2016թ.-ի նոյեմբերին Դավիթ Անհաղթ 23/9 հասցեում բացեց արդեն ճանաչված «Վոլխովեց» ապրանքանիշը ներկայացնող ցուցասրահ` որտեղ մեկտեղված է ճաշակն ու հարմարավետությունը` միջսենյակային դռների լայն ընտրանիով:
2018թ. գարնան զարթոնքը Վալան գրուպի համար ուղեկցվեց աշխատանքային նոր ձեռքբերմամաբ: Ալյումինե պրոֆիլների արտադրության ոլորտում բարձր ճանաչում ունեցող հունական Էտեմ ընկերությունը իր ներկայացուցչության բացառիկ իրավունքը հանձնեց Վալան գրուպին: Սա վստահության և գործըկերային հարաբերությունների ամրապնդման նոր հորիզոններ է բացում ընկերության առջև:
Միշտ մեկ քայլ առաջ` ահա մեր կարգախոսը: Այն մեր առաջ բացում է նոր տեսլականներ, դարձնում դրանք նպատակներ և վերածվում գործի:Այս ամբողջ կտավը, որ կոչվում է Վալան գրուպ, իր գունային նրբերանգները ստանում է միայն արհեստավարժ և բարձր նվիրում ունեցող թիմի աշխատանքով:
Առաջնորդվելով «միշտ մեկ քայլ առաջ» կարգախոսով՝ «Վալան Գրուպ»-ն իր առաջ դնում է նոր նպատակներ և իր առավելություններն ապացուցում է ոչ թե խոսքով, այլ գործով: