«Bohle Group» ընկերությունը հանդիսանում է ապակու մշակման գործիքների, սարքավորումների և աքսեսուարների եվրոպական արտադրության և մեծածախ վաճառքի առաջատար: 1923 թ.-ին հիմնադրված ընտանեկան բիզնեսն այժմ ունի ավելի քան 300 աշխատակից Գերմանիայի եւ այլ երկրների ընդհանուր թվով 13 մասնաճյուղերում: Ընկերությունն ունի ապակու մշակման, կտրման, սոսնձման, ապակեպատման, գործիքների, սարքավորումների, պարագաների և մակերեսի պաշտպանության միջոցների արտադրամասեր: Այստեղ է արտադրվում առևտրի և արդյունաբերության ոլորտի տարբեր հաճախորդների կարիքներին նպատակաուղղված արտադրանքի լայն տեսականի: Որակը Bohle ընկերության հիմնական սկզբունքն է ցանկացած ոլորտում: