DnD Martinelli ընկերությունը հիմնադրվել է Իտալիայի Բրեսիա քաղաքում 1968 թվականին` Անխելո Մարտինելիի կողմից: Ժամանակին ոչ այնքան մեծ այս ընկերությունը այսօր բռնակների արտադրության ոլորտում առաջատար արտադրողներից մեկն է, որը շուկայում առանձնանում է իր որակական բարձր հատկանիշներով և, իհարկե, գեղեցիկ ու յուրօրինակ դիզայնով: Այսօր DnD ընկերությունը ղեկավարվում է Վիլմա Մարտինելիի և նրա երեխաների` Պիետրո և Սիմոնա Մարտինելիների կողմից, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել ընկերության զարգացման գործում: DnD Martinelli ընկերությունը արտադրում է բռնակներ շատ տարբեր նյութերից` ինչպիսիք են օրինակ ալյումինը և բրասը: