- Reynaers Aluminium-ը հանդիսանում է առաջատար եվրոպական ընկերություն, որը մասնագիտացած է ալյումինե պատուհանների, դռների, շարժական համակարգերի, ապակեպատ ֆասադների, ջերմոցների ու արևապաշտպանիչ համակարգերի համար հուսալի ու ժամանակակից լուծումների պատրաստման գործում: Ընկերությունն առաջնորդվում է էներգաարդյունավետության սկզբունքներով և պատասխանատու մոտեցում է ցուցաբերում շրջակա միջավայրի վրա ընկերության աշխատանքների ազդեցությանը:
- Բացի ստանդարտ լուծումների լայն տեսականին, մենք նաև մշակում ենք անհատական լուծումներ շուկայի բոլոր հատվածների համար՝ սկսած բնակելի շենքերից մինչև առևտրային ու արդյունաբերական տարածքները: Մեր բոլոր բարձրակարգ համակարգերը համապատասխանում են հարմարավետության, անվտանգության, ճարտարապետական նախագծման և էներգաարդյունավետության բարձր պահանջներին:
Reynaers-ը ոչ միայն մատակարար է, այլ նաև ճարտարապետների, արդյունաբերողների, շինարարների, ճարտարագետների, ներդրողների ու վերջնական սպառողների համար արժեքավոր գործընկեր է:
- Հիմնված լինելով 1965 թվականին՝ ներկայումս Reynaers-ն ունի ավելի քան 1,800 աշխատող աշխարհի 40 երկրներում և իրականացնում է արտահանում դեպի 5 մայրցամաքներում գտնվող ավելի քան 70 երկրներ: ԲԵլգիայի Դյուֆֆել քաղաքում ունենալով գլխավոր գրասենյակ՝ այս ընկերությունը 2016 թվականի 387 մլն. Եվրո տարեկան շրջանառություն է ունեցել:
- Reynaers խմբի ընկերությունները վերջին 20 տարիների ընթացքում զգալի աճ են ունեցել: Վերջին 10 տարիների ընթացքում այն ունեցել է 200% աճ: Reynaers-ը համարվում է ոլորտի առաջատարներից մեկը շուկայի մյուս մասնակիցների կողմից: 2016 թվականին Reynaers-ն ունեցել է 387 մլն. շրջանառություն և 40 երկրներում աշխատող 1770 աշխակից: